Վարչապետի որոշումներ

25 Հուլիսի 2016, 665 - Ա

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ու հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարների 2016 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման դրական արդյունքները`
Հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարներին պարգևատրել 2016 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023