Վարչապետի որոշումներ

25 Հուլիսի 2016, 664 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 2-րդ կետում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) «Կառուցվածքային ստորաբաժանումներ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«առանձնացված ստորաբաժանումներ՝».
2) «Քրեակատարողական ծառայություն» տողում «2392» թիվը փոխարինել «2315» թվով.
3) «Քրեակատարողական ծառայություն» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Պրոբացիայի պետական ծառայություն 77 1 -»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Արխիվ

2024

2023