Վարչապետի որոշումներ

22 Հուլիսի 2016, 660 - Ա

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2016 թվականի օգոստոսի 1-18-ը ներառյալ։
2. Գագիկ Խաչատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պարտականությունների կատարումը՝ 2016 թվականի օգոստոսի 1-5-ը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի վրա, իսկ օգոստոսի 8-18-ը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի վրա:

 

Արխիվ

2024

2023