Վարչապետի որոշումներ

25 Հուլիսի 2016, 668 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 883-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» և «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների պարբերական զեկույցների մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու և դրանց անհատական կազմերը հաստատելու մասին N 883-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակված պարբերական զեկույցի նախագիծը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023