Վարչապետի որոշումներ

29 Հուլիսի 2016, 691 - Ա

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 11-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը 2016 թվականի հուլիսի 26-29-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ՝
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ ըստ արարողակարգի.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
ա. հյուրերի սպասարկման համար հատկացնել երեք ներկայացուցչական ավտոմեքենա և մեկ բարձրակարգ ավտոբուս,
բ. աջակցել պատվիրակության անդամների հյուրանոցում տեղավորմանը, ապահովել նրանց սնունդը, ինչպես նաև նիստերի անցկացման համար հատկացնել համապատասխան տեխնիկական սարքավորումներով հագեցված դահլիճ,
գ. ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությունը հանձնաժողովի նիստի աշխատանքներին,
դ. ռուսական կողմի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների հետ համատեղ նախապատրաստել անշարժ գույքի և հողատարածքների հանձնման-ընդունման հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ճանապարհային ոստիկանության երկու ուղեկցող անձնակազմ.
4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նիստի անցկացման և հյուրերի (25 անձ)՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, պաշտոնական ճաշի, հուշանվերների, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, մշակութային միջոցառումների անցկացման, գրասենյակային պարագաների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր՝ 2.689.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով «Ռազմական կարիքներ» ծրագրով՝ ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2016 թվականի ինն ամսում նախատեսված հատկացումների հաշվին:

 

Արխիվ

2024

2023