Վարչապետի որոշումներ

29 Հուլիսի 2016, 693 - Ա

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի` 2016 թվականի հուլիսի 19-21-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023