Վարչապետի որոշումներ

29 Հուլիսի 2016, 694 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին 2016 թվականի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 3-ը գործուղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ)՝ Եվրասիական տնտեսական միության երկրների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ստորագրված՝ ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում Հանոյում անցկացվելիք բանակցություններին մասնակցելու համար:
2. Արմեն Հարությունյանի՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023