Վարչապետի որոշումներ

29 Հուլիսի 2016, 695 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի օգոստոսի 18-ի
«Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու, աշխատանքային խումբ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի
2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա ու 2008 թվականի հունիսի 5-ի N 312-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 760-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) «Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո հավելվածը լրացնել «Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերով.
2) հավելվածից հանել «Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը:

 

Արխիվ

2024

2023