Վարչապետի որոշումներ

27 Հունիսի 2016, 555 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Բարձրագույն կրթության ֆրանսիական և եվրոպական կրթական չափորոշիչների հայաստանյան տեղայնացման, մասնագիտական կրթության ոլորտի ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև համալսարանի հիմնադրման 15-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել հետևալ անձանց՝

Ժան-Մարկ Լավեստ - «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 Ժակ Կոմբի - Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ, հումանիտար գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
 

Արխիվ

2024

2023