Վարչապետի որոշումներ

4 Օգոստոսի 2016, 710 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել՝
1) Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը՝ համաձայն
N 1 հավելվածի.
2) Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023