Վարչապետի որոշումներ

25 Հուլիսի 2016, 661 - Ա

ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետությունում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված գործողությունների կառավարման միասնական համակարգի ստեղծման նպատակով`
1. Ստեղծել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերով համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել`
1) ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերով համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերով համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
 

Հավելված

Արխիվ

2024

2023