Վարչապետի որոշումներ

10 Օգոստոսի 2016, 725 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 12-ի N 80-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 423-Ա, 2011 թվականի հունիսի 15-ի «Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 550-Ա և 2012 թվականի հոկտեմբերի 24-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1035-Ա որոշումների՝
1) 2-րդ կետերի 1-ին ենթակետերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին» բառերով.
2) 2-րդ կետերի 2-րդ ենթակետերում «Սերգեյ Մանասարյանին» բառերը փոխարինել «Ռոբերտ Հարությունյանին» բառերով.

3) hավելվածներում՝
ա. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով.
բ. «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 462-Ա և 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաuտատելու մաuին» N 464-Ա որոշումների՝
1) 2-րդ կետերի 1-ին ենթակետերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին» բառերով.
2) 2-րդ կետերի 2-րդ ենթակետերում «Ս. Մանասարյանին» բառերը փոխարինել «Ռոբերտ Հարությունյանին» բառերով:
3) հավելվածներում՝
ա) «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով.
բ) «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)» բառերով:
 

Արխիվ

2024

2023