Վարչապետի որոշումներ

10 Օգոստոսի 2016, 727 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ
ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Լ. Յոլյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
(խորհրդի նախագահ)

Վ. Գևորգյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ

Հ. Հարությունյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի
վարչության պետ

Ա. Ալբերտյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջե
տային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության
էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներում բյուջետային
ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի
պետ

Ա. Անանյան - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)

Հ. Հովհաննիսյան - «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)

Մ. Մնացականյան - «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի
գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Վարդանյան - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն (համաձայնությամբ)»:



 

Արխիվ

2024

2023