Վարչապետի որոշումներ

10 Օգոստոսի 2016, 733 - Ա

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ, ԱՐԱՄ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ` ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Տնտեսական ռեֆորմներ ՓՄՁ սուբյեկտների ներուժի խթանման համար. Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի սկզբունքների ներդրում Արևելյան գործընկերության երկրներում» խորագրով Արևելյան գործընկերության երկրների էկոնոմիկայի նախարարների ոչ պաշտոնական 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետի տեղակալ Գայանե Գևորգյանի՝ 2016 թվականի հուլիսի 11-12-ը Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արծվիկ Մինասյանինը՝ ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը, իսկ Արամ Օհանյանինը և Գայանե Գևորգյանինը՝ 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արծվիկ Մինասյանի՝ Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023