Վարչապետի որոշումներ

19 Օգոստոսի 2016, 758 - Ա

ՀԱՅԿԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանին 2016 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը գործուղել Ճապոնիա (Տոկիո)` Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ընտրված երկրներում աղետների ռիսկի կառավարման խնդիրներին նվիրված փորձագետների այցին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկարամ Մխիթարյանի` Ճապոնիա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկարամ Մխիթարյանի` Ճապոնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023