Վարչապետի որոշումներ

24 Օգոստոսի 2016, 770 - Ա

ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԽԱՂԱՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 17-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հանձնաժողովի 17-րդ նիստը 2016 թվականի հոկտեմբերի 11-13-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու կապակցությամբ՝ դահլիճների վարձակալության, ավտոմեքենաների վարձակալության, արարողակարգային և այլ միջոցառումների, աշխատանքային ճաշի, պաշտոնական ընթրիքի, հուշանվերների և այլ օժանդակ ծախսերը` 3,045.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023