Վարչապետի որոշումներ

21 Օգոստոսի 2016, 766 - Ա

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 9-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Առևտրատնտեսական համագործակցության հայ-չինական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը 2016 թվականի օգոստոսի 22-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու կապակցությամբ, նիստի անցկացման, ինչպես նաև ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 380.0 հազ. դրամի սահմաններում, կատարել 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշվի:
 

Արխիվ

2024

2023