Վարչապետի որոշումներ

24 Օգոստոսի 2016, 769 - Ա

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ 21-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Արաքս սահմանային գետի ջրի աղտոտվածության ուսումնասիրման հայ-իրանական փորձագիտական խմբի 21-րդ տարեկան նիստը 2016 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու կապակցությամբ, հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու, նիստի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը` 1,345.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Արխիվ

2024

2023