Վարչապետի որոշումներ

29 Օգոստոսի 2016, 776 - Ա

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԵՐԳԵՅ ԹԱԻՐՅԱՆԻ` ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետի տեղակալ Սերգեյ Թաիրյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 8-10-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Աղվան Հովսեփյանի, Արթուր Ղամբարյանի և Սերգեյ Թաիրյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

 

Արխիվ

2024

2023