Վարչապետի որոշումներ

2 Սեպտեմբերի 2016, 795 - Ա

ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանին` 2016 թվականի սեպտեմբերի 12-15-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում ծրագրի կազմակերպած այցին՝ իրավական ակտերի մասին օրենքի և հարակից հարցերի քննարկմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Մկրտչյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Մկրտչյանի ` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023