Վարչապետի որոշումներ

2 Սեպտեմբերի 2016, 800 - Ա

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին 2016 թվականի սեպտեմբերի 12-15-ը գործուղել Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Մուրադյանի` Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023