Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2016, 817 - Ա

ԷՄԻԼ ԲԱԲԱՅԱՆԻ ԵՎ ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆԻ` ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային համագործակցության և իրավական ապահովման վարչության պետ Եղիազար Ավագյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 6-8-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Էմիլ Բաբայանի և Եղիազար Ավագյանի Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
 

Արխիվ

2024

2023