Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2016, 815 - Ա

ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին 2016 թվականի սեպտեմբերի 12-15-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)՝ «Կանաչ կամուրջ» համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Հարությունյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Հարությունյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023