Վարչապետի որոշումներ

8 Սեպտեմբերի 2016, 835 - Ա

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայ ականավոր գիտնական, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Հավելված

Արխիվ

2024

2023