Վարչապետի որոշումներ

8 Սեպտեմբերի 2016, 836 - Ա

ԼԵՎՈՆ ՅՈԼՅԱՆԻՆ, ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏԵՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանին 2016 թվականի սեպտեմբերի 26-28-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 60-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Լևոն Յոլյանի, Արեգ Գալստյանի և Արտեմ Պետրոսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023