Վարչապետի որոշումներ

7 Սեպտեմբերի 2016, 824 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 429-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մայիսի 24-ի «Պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրություն, իրավիճակի վերլուծություն իրականացնելու և առաջարկություն ներկայացնելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 429-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 20-ը» բառերով:

 

Արխիվ

2024

2023