Վարչապետի որոշումներ

19 Սեպտեմբերի 2016, 859 - Ա

ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ` ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպվող Բնակարանային և հողի կառավարման կոմիտեի 77-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի 2016 թվականի սեպտեմբերի 13-15-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Ղուլարյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023