Վարչապետի որոշումներ

19 Սեպտեմբերի 2016, 860 - Ա

ԼԵՎՈՆ ՄԱՐԴՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանին 2016 թվականի սեպտեմբերի 21-23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Դուբնա)՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի գիտական խորհրդի 120-րդ նիստին մասնակցելու համար:
2. Լևոն Մարդոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Դուբնա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Լևոն Մարդոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023