Վարչապետի որոշումներ

24 Սեպտեմբերի 2016, 871 - Ա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԵՎՏՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՅԻՆ-ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի խորհրդակցական կոմիտեի մաքսային-սակագնային, ոչ սակագնային կարգավորման և պաշտպանական միջոցառումների ենթակոմիտեի նիստը 2016 թվականի սեպտեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու հետ կապված ծախսերը՝ 3,277.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Արխիվ

2024

2023