Վարչապետի որոշումներ

27 Սեպտեմբերի 2016, 876 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 512-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 765-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) «Ա. Միրզաբեկյան» բառերը փոխարինել «Մ.Հակոբյան» բառերով և «նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «(հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)» բառերը.
2) առաջին պարբերությունից հետո լրացնել «Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ)» պարբերությունը.
3) «Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առնթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առնթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության իրավախորհրդատու» բառերով.
4) «Ա. Կարապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կազմակերպամոբիլիզացիոն վարչության պետ» բառերը փոխարինել «Մ. Ներսիսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ» բառերով.
5) «Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության առաջին բաժնի պետ» բառերը փոխարինել «Կ. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության երկրորդ բաժնի պետ» բառերով.
6) «Ս. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքների անվտանգության տեսչական վարչության պետ» բառերը փոխարինել «Գ.Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կարգավորման վարչության պետ» բառերով.
7) «Բ. Սահակյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ժ.Անանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի կցորդ »բառերով.
8) «Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ (հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)» բառերը փոխարինել «Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)» բառերով։

 

Արխիվ

2024

2023