Վարչապետի որոշումներ

27 Սեպտեմբերի 2016, 877 - Ա

ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Միջազգային գետերի ավազանների շրջակա միջավայրի պահպանության, Եվրոպական Միության ջրային նախաձեռնության հարցերին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի 2016 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ուկրաինա (Կիև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնակատարին` ապահովել եռօրյա ժամկետում Խաչիկ Հակոբյանի՝ Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023