Վարչապետի որոշումներ

3 Հոկտեմբերի 2016, 907 - Ա

ԱՐՄԱՆ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՎՈՆ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի մերձավոր և միջին արևելքի վարչության պետ Լևոն Անտոնյանին 2016 թվականի հոկտեմբերի 3-6-ը գործուղել Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող մարդասիրական բեռն ուղեկցելու և հանձնելու համար:
2. Արման Ցոլակյանի և Լևոն Անտոնյանի՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Ցոլակյանի և Լևոն Անտոնյանի՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023