Վարչապետի որոշումներ

30 Սեպտեմբերի 2016, 892 - Ա

ՀԱՅԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման համար գլխավոր (մագիստրալ) խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման աշխատանքային խմբի նիստին, ինչպես նաև ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի շրջակա միջավայրի պահպանման և էներգախնայողության ու վերականգնվող էներգետիկայի աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի` 2016 թվականի սեպտեմբերի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել եռoրյա ժամկետում Հայկ Բադալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023