Վարչապետի որոշումներ

30 Սեպտեմբերի 2016, 893 - Ա

ՀԱՅԿԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանին 2016 թվականի նոյեմբերի 1-5-ը գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Նոր Դելի)` Հնդկաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի (UNISDR) կողմից համատեղ կազմակերպվող Աղետների ռիսկերի նվազեցման Ասիական նախարարական համաժողովին (AMCDRR) մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկարամ Մխիթարյանի՝ Հնդկաստանի Հանրապետություն (Նոր Դելի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկարամ Մխիթարյանի՝ Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023