Վարչապետի որոշումներ

5 Հոկտեմբերի 2016, 915 - Ա

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 5-11 ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության պատվիրակության անդամների՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
 

Հավելված

Արխիվ

2024

2023