Վարչապետի որոշումներ

19 Սեպտեմբերի 2016, 858 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի նիստին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության և Մոսկվայի կառավարության կողմից կազմակերպվող Մոսկովյան ֆինանսական համաժողովին մասնակցելու նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 21-23-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը:

Հավելված

Արխիվ

2024

2023