Վարչապետի որոշումներ

6 Հոկտեմբերի 2016, 920 - Ա

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ՄԵԼԿԻԿՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 858-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի նիստին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության և Մոսկվայի կառավարության կողմից կազմակերպվող Մոսկովյան ֆինանսական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Մելկիկյանի` 2016 թվականի սեպտեմբերի 22-24-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռoրյա ժամկետում Արմեն Գևորգյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
3. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի սեպտեմբերի 19-ի «Պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 858-Ա որոշումը:

 

Արխիվ

2024

2023