Վարչապետի որոշումներ

18 Հոկտեմբերի 2016, 965 - Ա

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒ- ԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2-ՐԴ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՐԹԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում 2-րդ տնտեսական պլատֆորմի բիզնեսի զարգացման հարցերով հարթակի հերթական նիստը՝ 2016 թվականի հոկտեմբերի 24-25-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու հետ կապված ծախսերը` 2,073.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած հաշվետվության:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած հայտի:
 

Արխիվ

2024

2023