Վարչապետի որոշումներ

24 Հոկտեմբերի 2016, 978 - Ա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների 5-րդ լիագումար նիստին մասնակցելու համար՝ Եվրոպական Միության պատվիրակության (17 անձ) 2016 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի և հանդիպման հետ կապված այլ ծախսերը՝ 490.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Արխիվ

2024

2023