Վարչապետի որոշումներ

1 Նոյեմբերի 2016, 1009 - Ա

ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին 2016 թվականի նոյեմբերի 1-3-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` «Ընտրությունների դիտարկումը և դրան հաջորդող առաջարկությունների կատարման ընթացքը» խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Արփինե Հովհաննիսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արփինե Հովհաննիսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված գիշերավարձի և ավիատոմսի ձեռքբերման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023