Վարչապետի որոշումներ

1 Նոյեմբերի 2016, 1016 - Ա

ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին՝ 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)` «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի պրակտիկ կիրառման վերաբերյալ հատուկ հանձնաժողովի հանդիպմանը և «Էլեկտրոնային ապոստիլ ծրագրի» 10-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Քրմոյանի` Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուրեն Քրմոյանի՝ Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023