Վարչապետի որոշումներ

23 Նոյեմբերի 2016, 1099 - Ա

ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի մշակույթի օրերի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և ԵԱՀ-ի մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին գործնական ծրագիրը ստորագրելու, ինչպես նաև ԵԱՀ-ի մշակույթի նախարարի հետ հանդիպում ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի 2016 թվականի նոյեմբերի 11-12-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել 2016 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ ծրագրով նախատեսված հատկացումների, իսկ օրապահիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի 04. Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրի Միջազգային մշակութային համագործակցության իրականացում միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ներսես Տեր-Վարդանյանի՝ Արաբական Հանրապետություն (Կահիրե) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ներսես Տեր-Վարդանյանի՝ Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023