Վարչապետի որոշումներ

30 Նոյեմբերի 2016, 1131 - Ա

ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ՝ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ գյուղատնտեսական վիճակագրության, հաշվառման գնահատման, արդյունքների տարածման ու կիրառման չեխական փորձին ծանոթանալու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի՝ 2016 թվականի նոյեմբերի 21-23-ը Չեխիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Եվրամիության հարևանության գյուղի և գյուղատնտեսության զարգացման ծրագրի (ENPARD) շրջանակներում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը ծրագրի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ռոբերտ Մակարյանի՝ Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

 

Արխիվ

2024

2023