Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2016, 1261 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 592-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 6-ի «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային կոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 592-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 2-րդ կետում «վեցամսյա պարբերականությամբ» բառերը փոխարինել «ըստ գործունեության արդյունքի՝ պարբերաբար» բառերով.
2) որոշման հավելվածում՝
ա. «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով,
բ. որոշման հավելվածը «Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (ազգային կոմիտեի նախագահ)» բառերից հետո լրացնել «Վ. Նարիմանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով,
գ. «Լ. Թասլակյան - փորձագետ (ազգային կոմիտեի քարտուղար, համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Բաղդասարյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ (ազգային կոմիտեի քարտուղար)» բառերով:

 

Արխիվ

2024

2023