Վարչապետի որոշումներ

13 Հունվարի 2017, 24 - Ա

ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին 2017 թվականի հունվարի 12-13-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի 2-րդ փուլի ֆինանսավորման հարցերը և ընթացիկ տարվա իրականացվելիք ենթածրագրերը քննարկելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Աշոտ Մանուկյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023