Վարչապետի որոշումներ

19 Հունվարի 2017, 34 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 265-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի ապրիլի 1-ի «Հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի մայիսի 7-ի N 334-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.».
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանին» բառերը փոխարինել «Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանին» բառերով.
3) որոշման հավելվածում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների», իսկ «էկոնոմիկայի» բառը՝ «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով:

 

Արխիվ

2024

2023