Վարչապետի որոշումներ

26 Հունվարի 2017, 53 - Ա

ՍԵՐԺԻԿ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԻ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Վիրահայ հայտնի գրող-հրապարակախոս, Հայաստանի և Վրաստանի գրողների միության անդամ Անահիտ Բոստանջյանի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանի՝ 2017 թվականի հունվարի 11-12–ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023