Վարչապետի որոշումներ

31 Հունվարի 2017, 69 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 229-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 30-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի N 1183-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 229-Ա որոշման հավելվածում`
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Դ. Հայրապետյան - «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Մալխասյան - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ռ. Քարամյան - Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Դ. Ափոյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով,
բ. «Մ. Մալխասյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Գ. Ջուլհակյան - Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրանտ» բառերով,
գ. «Ռ. Ալավերդյան - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Ս. Ղազարյան - Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով:


 

Արխիվ

2024

2023