Վարչապետի որոշումներ

31 Հունվարի 2017, 70 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1262-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1064-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ա որոշման հավելվածի`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Հ. Հովսեփյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա.Բերբերյան – ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Ա. Սաղաթելյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Վարդանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով,
բ. «Գ. Եղինյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ» բառերը փոխարինել «Հ. Կարապետյան - Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,
գ. «Ա. Տիգրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ» բառերը փոխարինել «Մ. Գրիգորյան - «Անի Պլազա Հոթել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Ափյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ

Ժ. Տեր-Վարդանյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ

Ռ. Հակոբյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Ե. Բարոյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

 Ս. Պողոսյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Ա. Հալուլյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների
և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող»։


 

Արխիվ

2024

2023