Վարչապետի որոշումներ

31 Հունվարի 2017, 74 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 16-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունվարի 19-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1062-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ա որոշման հավելվածի`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար» բառերը փոխարինել «Ա. Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Գ. Եղինյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Էդոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  «Արվեստի կառավարում» բաժնի մագիստրատուրայի 2-րդ
կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ

Ա. Պողոսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Մ. Բալդրյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  «Արվեստի կառավարում» բաժնի 1-ին կուրսի ուսանող

Ա. Միքայելյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  «Օպերատորական» բաժնի 4-րդ կուրսի ուսանող

Ջ. Վարդանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թատերագիտական» բաժնի 3-րդ կուրսի ուսանող

Հ. Հարությունյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա» բաժնի 3-րդ կուրսի ուսանող»։

 

Արխիվ

2024

2023